19:02  ,  18 հունվարի, 2020

«Ռեալի» նախկին հարձակվողը գոլ է խփել 6-րդ վայրկյանին

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Նասր» ակումբում հանդես եկող Ալվարո Նեգրեդոն խփել է ֆուտբոլի պատմության ամենաարագ գոլերից մեկը։

Արաբական ծոցի գավաթի խաղարկության խաղում 34-ամյա իսպանացի ֆուտբոլիստն արդեն 6-րդ վայրկյանին գրավել է «Ալ Ահլիի» դարպասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում