18:23  ,  18 հունվարի, 2020

«Տոտենհեմը» չհաղթեց «Ուոթֆորդին»

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Ուոթֆորդին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0։0։

«Ուոթֆորդը» կարող էր հաշիվը բացել 70-րդ րոպեին, սակայն անգլիացի հարձակվող Տրոյ Դինին չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։ Լոնդոնյան թիմի արգենտինացի դարպասապահ Պաուլո Գասանիգան հետ մղեց հարվածը։

«Տոտենհեմը» 31 միավորով 7-րդ տեղում է, «Ուոթֆորդը» 16-րդն է՝ 23 միավոր։

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ուոթֆորդ» - «Տոտենհեմ»՝ 0։0 (տեսանյութ)

Չիրացրած 11մ՝ Տրոյ Դինի («Ուոթֆորդ»), 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում