18:01  ,  18 հունվարի, 2020

«Ռոմայի» հայտացուցակը «Ջենոայի» դեմ խաղում

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է կազմը, որը պատրաստվում է Իտալիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպմանը։ Մայրաքաղաքային թիմը կհյուրընկալվի «Ջենոային»։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել ազդրի վնասվածքից հետո եւ հայտավորված չէ։

«Ջենոա» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում