15:08  ,  18 հունվարի, 2020

«Լոռին» խզել է պայմանագիրը նիգերիացի հարձակվողի հետ

Վանաձորի «Լոռին» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը հարձակվող Նվանի Իկեչուկվուի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

21-ամյա նիգերիացին Վանաձոր էր տեղափոխվել նախորդ տարվա փետրվարին։ Լոռիի կազմում մասնակցել է 10 հանդիպման, խփել 2 գոլ։

«Լոռին» շնորհակալություն է հայտնել Իկեչուկվուին և ամենայն բարին մաղթել հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում