16:10  ,  18 հունվարի, 2020

ՊՍԺ-ն 12 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել Կուլիբալիին

Իտալական «Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին, հնարավոր է, մարզական կարիերան շարունակի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում:

Footmercato-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ում Կուլիբալիին դիտարկում են որպես թիմի ավագ Տիագո Սիլվային փոխարինող: 35-ամյա Սիլվան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ՊՍԺ-ից:

Փարիզյան ակումբի ղեկավարությունն արդեն բանակցություններ է սկսել Կուլիբալիի ներկայացուցիչների հետ և սենեգալցի պաշտպանին առաջարկել 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Կուլիբալին «Նապոլիի» կազմում մասնակցել է 20 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում