15:47  ,  18 հունվարի, 2020

Գվարդիոլա. Մեզ չի հետաքրքրում՝ ինչ է անում «Լիվերպուլը»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի ընթացիկ առաջնությունում չեմպիոնական մրցավազքի մասին:

«Մենք կենտրոնացած ենք միայն մեր մասնակցությամբ հանդիպումների վրա: Նախ, պետք է հաղթենք «Քրիսթալ Փելասին», այնուհետև 3 միավոր վաստակենք «Շեֆիլդի» դեմ խաղում: 

Միավորների տարբերությունն այնքան մեծ է, որ մեզ արդեն չի հետաքրքրում, թե ինչ է անում «Լիվերպուլը»»,- իսպանացի մասնագետի խոսքը փոխանցում է մանչեսթերյան թիմի մամուլի ծառայությունը:

Տեղեկացնենք, որ Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլն» առաջատար է՝ 61 միավորով: «Մանչեսթեր Սիթին» ունի 47 միավոր և երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English