17:15  ,  18 հունվարի, 2020

«Արսենալը» համաձայնության է եկել ՊՍԺ-ի պաշտպանի տեղափոխության հարցում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Լևեն Կուրզավան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, պայմանագիր կկնքի Լոնդոնի «Արսենալի» հետ: 

France Football-ի հաղորդմամբ՝ «Արսենալը» 27-ամյա պաշտպանի հետ համաձայնության է հասել 5 տարվա պայմանագրի շուրջ: Լոնդոնյան ակումբը նախնական համաձայնության է եկել նաև ՊՍԺ-ի ղեկավարության հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կուրզավան հրաժարվել է տեղափոխվել Միլանի «Ինտեր»:

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի պաշտպանը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 14 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում