11:14  ,  18 հունվարի, 2020

Մոուրինյո. «Ինտերն» Էրիկսենի հարցով դեռ չի դիմել «Տոտենհեմին»

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Էրիկսենի տեղափոխության մասին հարցեր պետք է տալ նրա գործակալին կամ «Ինտերի» ներկայացուցիչներին:

Այս պահին Էրիկսենը «Տոտենհեմի» ֆուտբոլիստ է, իսկ «Ինտերը» դեռ առաջարկ չի կատարել «Տոտենհեմին»»,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» համաձայնության է եկել 27-ամյա Էրիկսենի տեղափոխության հարցում և դանիացի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքի դիմաց «Տոտենհեմին» կվճարի 10 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում