22:38  ,  17 հունվարի, 2020

Չավին երկրորդ տիտղոսն է նվաճել «Ալ Սադի» գլխավոր մարզիչի պաշտոնում (ֆոտո)

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավիի գլխավորությամբ Քաթարի առաջնությունը ներկայացնող «Ալ Սադը» երկրորդ տիտղոսն է նվաճել:

Քաթարի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ալ Սադը» մրցել է «Ալ Դուհաիլի» հետ և հաղթանակ տարել 4:0 հաշվով:

Չավին «Ալ Սադի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում