12:13  ,  18 հունվարի, 2020

Բենզեման ու Ռամոսը վերսկսել են մարզումներն ընդհանուր խմբում

Մադրիդի «Ռեալի» առաջատար ֆուտբոլիստներ Քարիմ Բենզեման ու Սերխիո Ռամոսն, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն Արքայական ակումբի առաջիկա հանդիպմանը:

Սերխիո Ռամոսը վնասվածք էր ստացել Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչի՝ «Աթլետիկոյի» դեմ խաղում, իսկ Բենզեման վնասվածքի պատճառով բաց էր թողել մրցաշարը:

Մարզումները վերսկսել է նաև մրցաշրջանի մեկնարկում վնասվածք ստացած Մարկո Ասենսիոն, որը դեռ չի մարզվում ընդհանուր խմբում:

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Ռեալ Մադրիդ» - «Սևիլիա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 18-ին Երևանի ժամանակով 18:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English