12:46  ,  18 հունվարի, 2020

Ֆուտբոլիստը 3 տարով որակազրկվել է մրցավարին ծեծելու համար

Մալթայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Սանտա Լիոնս» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Անտոնի Կամիլյերին «Օրատորի Յոութսի» դեմ խաղում ծեծի է ենթարկել հանդիպման գլխավոր մրցավարի օգնականին:

Կամիլյերիին դուր չի եկել, որ «Սանտա Լիոնսի» գլխավոր մարզիչն իրեն փոխարինելու որոշում է ընդունել և հրաժարվել է լքել խաղադաշտը: 

Դեպքից հետո Անտոնի Կամիլյերին ձերբակալվել է, այնուհետև 3 տարով որակազրկման ենթարկվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում