19:47  +04,  17 հունվարի, 2020

Սալահ. «Լիվերպուլը» ցանկանում է ամեն գնով չեմպիոնության հասնել

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է Անգլիայի ընթացիկ առաջնությունում իր թիմի չեմպիոն դառնալու հնարավորության մասին:

«Այս պահին «Լիվերպուլը» մտածում է միայն «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի մասին: Մենք ցանկացած խաղում նպատակ ունենք 3 միավոր վաստակել և էլ ավելի մոտիկանալ չեմպիոնական տիտղոսին:

«Լիվերպուլը» ցանկանում է ամեն գնով չեմպիոնության հասնել, իսկ այդ ճանապարհին պարտություններ ևս կարող են լինել: Մեզ համար անպարտելի մնալը գերխնդիր չէ»,- Սալահի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Նշենք, որ Պրեմյեր լիգայի 23-րդ տուրում «Լիվերպուլը» կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Հանդիպումը տեղի կունենա հունվարի 19-ին Երևանի ժամանակով 20:30-ին:

Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլն» առաջատար է՝ 61 միավորով և ընթացիկ մրցաշրջանում դեռ պարտություն չի կրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ