Զագրեբի «Դինամոյի» 21-ամյա կիսապաշտպան Դանի Օլմոն, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի իտալական «Միլանում»:
Sportske Novosti-ի հաղորդմամբ՝ «Միլանը» համաձայնության է եկել Օլմոյի հետ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի հարցում:
«Միլանը» մոտ է նաև «Դինամոյի» ղեկավարության հետ համաձայնության գալուն: Սպասվում է, որ Օլմոյի տեղափոխության դիմաց իտալական ակումբը կվճարի 25 միլիոն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դանի Օլմոյի ծառայություններով հետաքրքրված է նաև Իսպանիայի չեմպիոն կատալոնական «Բարսելոնան»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում