17:43  ,  17 հունվարի, 2020

Ռոնալդուն՝ «Յուվենտուսի» դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Թուրինի «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հրապարակել է դեկտեմբերին լավագույն արդյունքները գրանցած ֆուտբոլիստի անունը:

«Յուվենտուսի» դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 34-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Նախորդ ամիս Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն լավագույն ռմբարկուն է՝ 14 գոլով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս