UFC-ի նախագահ Դան Ուայթը խոսել է խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի և թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հնարավոր ռևանշի մասին:
«Գաղտնիք չէ, որ Մաքգրեգորը ցանկանում է մենամարտել Նուրմագոմեդովի հետ: Նա կստանա այդ հնարավորությունը, եթե հաղթի Սերոնեին»,- Ուայթի խոսքը փոխանցում է MMA Fighting-ը:
Քոնոր Մաքգրեգորի և «կովբոյ» մականվամբ Դոնալդ Սերոնեի մենամարտը տեղի կունենա հունվարի 19-ին Երևանի ժամանակով 07:00-ին:
Քոնոր Մաքգրեգորի՝ Դոնալդ Սերոնեի հետ մենամարտին նախորդած մամուլի ասուլիսին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում