18:15  ,  17 հունվարի, 2020

UFC-ի նախագահը հաստատել է. Մաքգրեգորը միայն 1 դեպքում Խաբիբի հետ ռևանշի հնարավորություն կստանա

UFC-ի նախագահ Դան Ուայթը խոսել է խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի և թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հնարավոր ռևանշի մասին:

«Գաղտնիք չէ, որ Մաքգրեգորը ցանկանում է մենամարտել Նուրմագոմեդովի հետ: Նա կստանա այդ հնարավորությունը, եթե հաղթի Սերոնեին»,- Ուայթի խոսքը փոխանցում է MMA Fighting-ը:

Քոնոր Մաքգրեգորի և «կովբոյ» մականվամբ Դոնալդ Սերոնեի մենամարտը տեղի կունենա հունվարի 19-ին Երևանի ժամանակով 07:00-ին:

Քոնոր Մաքգրեգորի՝ Դոնալդ Սերոնեի հետ մենամարտին նախորդած մամուլի ասուլիսին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում