15:01  ,  17 հունվարի, 2020

ՀԲՖ-ն հաստատել է հավաքականի թիմերի գլխավոր մարզիչներին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվեց Վահան Ադիլխանյանը, որը մինչեւ այդ կատարում էր գլխավոր մարզիչի պարտականությունները, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հավաքականում Վահան Ադիլխանյանին կօգնի ՀՀ վաստակավոր մարզիչ Պավլիկ Ղարսլյանը:

Կարեն Աղամալյանը կշարունակի գլխավորել երիտասարդական հավաքականը: Երկրորդ մարզչի պարտականություները կկատարի Գարիկ Բաղդասարյանը:

Միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի արծաթե մեդալակիր, պրոֆեսիոնալ բռնցքամարտի USBA-ի (ԱՄՆ-ի) չեմպիոն Արտյոմ Սիմոնյանը կմարզի ավագ տարիքի պատանիների հավաքականը: Սիմոնյանին հավաքականում կօգնի Գևորգ Կոստանյանը:

Տիգրան Արմենակյանը կմարզի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը: Աղջիկների հավաքականը կգլխավորի Խաչիկ Խաչատրյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում