19:10  ,  17 հունվարի, 2020

Կիկե Սետիենն ընթրիքի է հրավիրել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին

Կատալոնական «Բարսելոնայի» նորանշական գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի նախաձեռնությամբ հունվարի 16-ին թիմի նոր մարզչական շտաբի և ֆուտբոլիստների համատեղ ընթրիք է տեղի ունեցել:

Catalunya Radio-ի հաղորդմամբ՝ Սետիենն ընթրիքի է հրավիրել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին, որպեսզի ընկերական հարաբերություններ հաստատի թիմի խաղացողների հետ և ավելի անմիջական շփվի նրանց հետ:

Ընթրիքին չեն մասնակցել միայն ծանր վնասվածքներից ապաքինվող ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն ու ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Կիկե Սետիենը «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին զրկել է հանգստի հնարավորությունից և ամեն օր 2 մարզում է անցկացնում թիմի մարզաբազայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English