16:15  ,  17 հունվարի, 2020

Անգլիացի վիրաբույժ․ Շատ կզարմանամ, եթե Հարի Քեյնը խաղադաշտ վերադառնա ապրիլին կամ մայիսին

Հայտնի անգլիացի վիրաբույժ Կրիս Ուիլսոնը գնահատել է Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնի հնարավորությունը ապաքինվել մինչեւ Եվրո-2020-ը։

«Կարծում եմ՝ Քեյնը բաց կթողնի կես տարի կամ ավելի շատ։ Եթե ես նրան վիրահատած լինեի, կասեի, որ նա միայն ամռանը կսկսի նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին։ Շատ եմ լսել, որ Քեյնը խաղադաշտ կվերադառնա ապրիլին կամ մայիսին, բայց ես շատ կզարմանամ, եթե դա տեղի ունենա»,- Ուիլսոնի խոսքը մեջբերում է The Independent-ը։

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվողը վիրահատվել էր հունվարի 11-ին ձախ ազդրի հետին մակերեսի մկանային պատռվածքից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում