15:48  ,  17 հունվարի, 2020

«Ռոման» կվարձակալի «Ատալանտայի» 21-ամյա բրազիլացի պաշտպանին

Իտալական «Ատալանտայի» պաշտպան Ռոժեր Իբանիեսը կարիերան կշարունակի «Ռոմայում», հաղորդում է gazetta.it-ը։

Մայրաքաղաքային թիմը կվարձակալի 21-ամյա բրազիլացի պաշտպանին եւ հնարավորություն կունենա ամռանը 9 միլիոն եվրոյով գնել նրա տրանսֆերային իրավունքը։

Իբանիեսն անցած տարի է բրազիլական «Ֆլումինենսեից» տեղափոխվել «Ատալանտա», սակայն չի ամրապնդվել հիմնական կազմում։

Սպասվում է, որ «Ռոմայի» 28-ամյա բրազիլացի պաշտպան Ժուան Ժեզուսն էլ վարձակալությամբ կտեղափոխվի իտալական «Ֆիորենտինա»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում