17:11  ,  17 հունվարի, 2020

Էդեն Ազարը երրորդ անգամ անընդեջ ճանաչվեց Բելգիայի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Բելգիայի լավագույն ֆուտբոլիստ (արտերկրում հանդես եկողների մեջ), հաղորդում է hln.be-ն։ 

Անցած ամռանը Լոնդոնի «Չելսիից» Արքայական ակումբ տեղափոխված Ազարը ստացել է 458 ձայն։ Երկրորդ տեղում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն՝ 348 ձայն։ Լավագույն եռյակը եզրափակել է անցած տարի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» Միլանի «Ինտեր» տեղափոխված հարձակվող Ռոմելու Լուկակուն՝ 248 ձայն։ Երեքն էլ հանդես են գալիս Բելգիայի հավաքականում։

Հիշեցնենք, որ Ազարն այժմ վնասվածք ունի։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է փետրվարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում