14:43  ,  17 հունվարի, 2020

Լաուտարո Մարտինես․ Երջանիկ եմ «Ինտերում», Կոնտեի գալուց հետո շատ բան է փոխվել

Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է իր հնարավոր տրանսֆերի մասին լուրերը։

«Հիմա ես պաշտպանում եմ «Ինտերի» գույները։ Շատ երջանիկ եմ այստեղ, մարդիկ սիրում են ինձ։ Եթե կան խոսակցություններ իմ հնարավոր տրանսֆերի մասին, նշանակում է ճիշտ ուղու վրա եմ։ Ես հանգիստ եմ, երջանիկ եմ եւ լավ եմ ինձ զգում «Ինտերում»։

Կոնտեի գալուց հետո շատ բան է փոխվել թիմում։ Այժմ ունենք մարզիչ, որն ապրում է հանուն ֆուտբոլի։ Նա շատ բան է տվել մեզ առաջին օրից։ Ես շատ եմ առաջադիմել Կոնտեի շնորհիվ»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» «Ռեալն» ու «Բարսելոնան»։ Մարտինեսի  պայմանագրով՝ նրան այս տարվա հուլիսի 1-ից 15-ը հնարավոր է ձեռք բերել 111 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում