14:14  ,  17 հունվարի, 2020

Մոուրինյոն կստանա 2,3 միլիոն եվրո բոնուս, եթե «Տոտենհեմը» հայտնվի Չեմպիոնների լիգայում

«Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կստանա 2,3 միլիոն եվրո բոնուս, եթե կարողանա այս մրցաշրջանի արդյունքում Պրեմյեր լիգայում գրավել առնվազն չորրորդ տեղը եւ լոնդոնյան թիմը դուրս բերել Չեմպիոնների լիգա, հաղորդում է Daily Mail-ը։

Մոուրինյոն 2019թ․ նոյեմբերին փոխարինել է արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին, երբ թիմը չորրորդ տեղից հետ էր 11 միավոր։ «Տոտենհեմի» ղեկավարության համար այնքան կարեւոր է Չեմպիոնների լիգայում խաղալը, որ ուղեգրի համար բոնուսի կետն ամրագրել է Մոուրինյոյի պայմանագրում։

Անգլիացի հարձակվող Հարի Քեյնի վնասվածքից հետո Մոուրինյոն ցանկանում է այս ամիս ձեռք բերել մեկ հարձակվողի։ Քեյնի վերադարձը խաղադաշտ սպասվում է մայիսին։

Անգլիայի առաջնության 22 տուրից հետո «Տոտենհեմը» 30 միավորով 8-րդ տեղում է եւ չորրորդ տեղում ընթացող «Չելսիից» հետ է 9 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում