13:46  ,  17 հունվարի, 2020

Ինիեստա․ Չավիի հետ «Բարսելոնան» գլխավորելու միտքը լավն է

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող, ճապոնական «Վիսել Կոբեում» հանդես եկող Անդրես Ինիեստան չի բացառել ապագայում նախկին ակումբակից, Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հետ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատելը։

«Չավի - Ինիեստա տանդեմ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում հնարավոր է։ Միտքը լավն է, վատ չի հնչում, բայց հիմա հնարավոր չէ։ Ապագայում մարզչական գործունեությամբ զբաղվելու գաղափարը լավն է։

Բայց հիմա ինձ գերազանց եմ զգում եւ լի եմ էներգիայով։ Անցած մրցաշրջանում վայելել եմ ֆուտբոլը։ Հիմա էլ լի եմ ցանկությամբ մարզվել, խաղալ, ուրախանալ։ Ես դեռ ունեմ մոտիվացիա։ Դա է ամենակարեւորը»,- Ինիեստայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» գլխավոր մարզիչի պաշտոնն առաջարկել էր Չավիին, սակայն նա հրաժարվեց հիմա գլխավորել կատալոնական թիմը։ Էռնեստո Վալվերդեին փոխարինեց Կիկե Սետիենը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում