10:48  ,  17 հունվարի, 2020

«Ինտերը» 1,5 միլիոն եվրո կվճարի «Մանչեսթեր Յունայթեդի» ավագի համար

Միլանի «Ինտերը» համաձայնության է հասել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 34-ամյա անգլիացի պաշտպան, թիմի ավագ Էշլի Յանգի տրանսֆերի վերաբերյալ։ Իտալական ակումբը կվճարի 1,5 միլիոն եվրո եւ ֆուտբոլիստի հետ կնքի 1,5 տարվա պայմանագիր, հաղորդում է The Guardian-ը։ Առաջիկայում Յանգը բուժզննում կանցնի իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմում։

2007 թվականից Անգլիայի հավաքականում հանդես եկող եւ ազգային թիմի ավագ Յանգը «Մանչեսթեր Յունայթեդում» էր 2011 թվականից։ Դրանից առաջ հանդես է եկել «Աստոն Վիլայում» եւ «Ուոթֆորդում»։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 18 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում