11:12  ,  17 հունվարի, 2020

«Արարատը» Սոչիում կմրցի մոնղոլական եւ ռուսական թիմերի հետ

Սոչիում ուսումնամարզական հավաքի մեկնած Երեւանի «Արարատը» կանցկացնի նաեւ երկու ընկերական հանդիպում։

Ռուսաստանցի Իգոր Կոլիվանովի գլխավորած թիմը հունվարի 26-ին կմրցի մոնղոլական «Ուլան Բատորի» հետ, իսկ հունվարի 28-ին «Արարատի» մրցակիցը կլինի ռուսական «Վոլգարը», հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

«Արարատը» Սոչիում հավաք կանցկացնի մինչև հունվարի 30-ը։

Թիմի հետ փորձաշրջան են անցնում մի քանի խաղացողներ։ Հավաքին մասնակցում են նաեւ «Արարատ-2»-ի ֆուտբոլիստներ Ռոման Շահրամանյանը և Վոլոդյա Իսրայելյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով