12:52  ,  17 հունվարի, 2020

Ֆիլիպե Կոուտինյոն՝ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչի տեսադաշտում

Մյունխենի «Բավարիայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»:

Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կարծում է, որ Կոուտինյոն կարող է առանցքային ֆուտբոլիստ դառնալ իր թիմում և ոչ մի դեպքում պետք չէ նրա տրանսֆերային իրավունքը վաճառել «Բավարիային»:

Հիշեցնենք, որ 27-ամյա Կոուտինյոն, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բարսելոնային», վարձակալությամբ «Բավարիա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի կիսապաշտպանը մյունխենյան ակումբի կազմում 22 խաղում դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում