09:45  ,  17 հունվարի, 2020

Իբրահիմովիչի արձանից միայն ոտքերն են մնացել (ֆոտո)

Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղադրված «Միլանի» 38-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչի արձանից միայն ոտքերն են մնացել:

Օրեր առաջ «Մալմյոյի» ֆանատները սղոցել էին Իբրահիմովիչի արձանը և տապալել այն:

«Մալմյոյի» սան Իբրահիմովիչը նոյեմբերին դարձել էր շվեդական «Համարբյու» ակումբի համասեփականատեր։ «Մալմյոյի» ֆանատները ֆուտբոլիստի այս քայլը համարում են դավաճանություն։ Դրանից հետո արձանը հայտնվել է բարբարոսների թիրախում։

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս