18:36  ,  16 հունվարի, 2020

«Արարատը» խզել է պայմանագիրը ռուսաստանցի կիսապաշտպանի հետ

Երևանի «Արարատի» ռուսաստանցի կիսապաշտպան Թեյմուրազ Տոբոևը չի շարունակի մրցելույթները հայկական ակումբի կազմում, տեղեկացնում է «Արարատի» մամուլի ծառայությունը:

Ակումբը և ֆուտբոլիստը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

«Արարատը» շնորհակալություն է հայտնել Տոբոևին և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում