19:50  ,  16 հունվարի, 2020

Սերոնե. Հուսով եմ՝ Քոնորը պատրաստ է

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտին նախորդած մամուլի ասուլիսի ընթացքում ամերիկացի մարզիկ Դոնալդ Սերոնեն հայտարարել է, որ օկտագոն է դուրս գալու միայն հաղթանակի համար:

«Հուսով եմ՝ Մաքգրեգորը պատրաստ է: Ես անհամբերությամբ սպասում եմ այս մենամարտին և բացի հաղթանակից, այլ արդյունքի մասին չեմ մտածում:

Եթե հաղթեմ, ապա ընտանիքիս հետ երկար ժամանակով արձակուրդի մեջ կլինեմ: Այս մենամարտն ամենաեկամտաբերը կլինի իմ կարիերայում»,- Սերոնեի խոսքը փոխանցում է EssentialySports-ը:

Քոնոր Մաքգրեգորի և «կովբոյ» մականվամբ Դոնալդ Սերոնեի մենամարտը տեղի կունենա հունվարի 19-ին Երևանի ժամանակով 07:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում