19:14  ,  16 հունվարի, 2020

Մաքգրեգոր. Հարգում եմ «կովբոյին», սակայն նոկաուտի եմ ենթարկելու նրան

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը Լաս Վեգասում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ նպատակ ունի հաղթել ամերիկացի Դոնալդ Սերոնեին:

«Հարգում եմ «կովբոյին» և վաղուց եմ հետևում նրա մենամարտերին: Նա, իրոք, շատ ուժեղ մրցակից է, սակայն ես նոկաուտի եմ ենթարկելու նրան: 

Մեծ աշխատանք եմ կատարել այս մենամարտից առաջ: Դեռ ամիսներ առաջ ամբողջությամբ հրաժարվել եմ ալկոհոլից և կենտրոնացել միայն մարզումների վրա»,- Մաքգրեգորի խոսքը փոխանցում է MMAJunkie-ն:

Քոնոր Մաքգրեգորի և «կովբոյ» մականվամբ Դոնալդ Սերոնեի մենամարտը տեղի կունենա հունվարի 19-ին Երևանի ժամանակով 07:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում