16:43  ,  16 հունվարի, 2020

Դավիթ Մանոյանը կես տարվա պայմանագիր կնքեց «Շիրակի» հետ

Գյումրիի «Շիրակը» կես տարվա պայմանագիր է կնքել 29-ամյա կիսապաշտպան Դավիթ Մանոյանի հետ, որը դեկտեմբերին հեռացել էր Երեւանի «Նոայից»։

Մանոյանը Երեւանի «Փյունիկի» սան է, հանդես է եկել արտասահմանյան մի շարք ակումբներում՝ «Կարմիոտիսայում» (Կիպրոս), «Նեա Սալամինայում» (Կիպրոս), «Սանդեցիայում» (Լեհաստան) և «Ռաբոտնիչկիում» (Մակեդոնիա):

Մանոյանը 26 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով