15:52  ,  16 հունվարի, 2020

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Բոկա Խունիորսի» 18-ամյա խաղացողին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել արգենտինական «Բոկա Խունիորսի» պաշտպան Ռամոս Մինգոյին։

Կատալոնական ակումբի ներկայացուցիչները բանակցում են 18-ամյա արգենտինացի խաղացողի գործակալի հետ եւ մոտ է պայմանագիր կնքելուն, հաղորդում է Sport.es-ը։

Ռամոս Մինգոն դեռ չունի պրոֆեսիոնալ պայմանագիր «Բոկա Խունիորսի» հետ, որի սանն է եւ դեռ չի նշել նորամուտը գլխավոր թիմում ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում