20:41  ,  15 հունվարի, 2020

Սերժ Սարգսյանը հետևել է Հայաստանի առաջնությունների ընթացքին (ֆոտո)

ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 15-ին այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, որտեղ ս.թ. հունվարի 12-ից մեկնարկել են Հայաստանի տղամարդկանց 80-րդ և կանանց 75-րդ հոբելյանական առաջնությունները, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Սերժ Սարգսյանը հետևել է առաջնությունների  ընթացքին, որոնք կեզրափակվեն հունվարի 20-ին:

Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններն անցկացվում են շրջանային մրցակարգով՝ 9 խաղափուլերով: Տղամարդկանց մրցաշարի 10 մասնակիցներից 9 գրոսմայստերներ են։

Կանանց մրցաշարին ևս մասնակցում է 10 շախմատիստուհի, այդ թվում՝ 2 գրոսմայստեր, 2 միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի 2 վարպետ։ Հայաստանի չեմպիոնները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում