19:20  ,  15 հունվարի, 2020

«Փյունիկը» 3 ընկերական հանդիպում կանցկացնի Ալանիայում

Հունվարի 20-ից փետրվարի 2-ը «Փյունիկը» Թուրքիայի Ալանիա քաղաքում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Հավաքի շրջանակում Հայաստանի փոխչեմպիոնը 3 ընկերական հանդիպում կանցկացնի, տեղեկացնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը:

Ընկերական խաղերի ժամանակգրությունը՝

Հունվարի 26` «Փյունիկ» - «Ալեքսանդրիա» (Ալեքսանդրիա)

Հունվարի 29` «Փյունիկ» - «Լևսկի» (Սոֆիա)

Փետրվարի 1` «Փյունիկ» - «Վիտոշա» (Բիստրիցա):

Խաղերի մեկնարկների ժամերը հայտնի կդառնան ավելի ուշ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով