17:34  +04,  15 հունվարի, 2020

«Ինտերն» ու «Չելսին» համաձայնության են եկել Ժիրուի տեղափոխության հարցում

Լոնդոնի «Չելսիի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն մարզական կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», տեղեկացնում է The Sun-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կողմերը վերջնական համաձայնություն են ձեռք բերել Ժիրուի տեղափոխության հարցում: 33-ամյա ֆուտբոլիստի՝ «Ինտեր» տեղափոխության մասին թիմերը պաշտոնապես կհայտարարեն առաջիկա ժամերի ընթացքում:

Ավելի վաղ Ժիրուն հայտարարել էր, որ մոտ է լոնդոնյան ակումբից հեռանալուն:

Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն «Չելսիի» կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: