Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն որակազրկվել է 1 խաղով, տեղեկացնում է Marca-ն:
21-ամյա կիսապաշտպանն Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչի՝ «Աթլետիկոյի» դեմ հանդիպման վերջին րոպեներին վերջին հույսի խախտում էր թույլ տվել և հեռացվել խաղադաշտից:
Ֆեդերիկո Վալվերդեն բաց կթողնի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ «Աթլետիկոյի» դեմ խաղում «Ռեալը» հաղթանակ էր տարել 11 մետրանոցներով՝ դառնալով Իսպանիայի Սուպերգավաթակիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում