00:13  ,  16 հունվարի, 2020

Նադալն ու Ֆեդերերը 170 հազար դոլար են հատկացրել Ավստրալիայում հրդեհների մարման համար

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի հետ առաջիկայում օգնություն կտրամադրի Ավստրալիայում հրդեհների դեմ պայքարի համար:

Ավստրալիայում ստեղծված իրավիճակի հետ կապված անցկացրած բարեգործական խաղի ընթացքում Նադալը հայտարարել է, որ Ավստրալիայում հրդեհաշիջման աշխատանքների համար Ֆեդերերի հետ կհատկացնի շուրջ 170 հազար դոլար:

Ավստրալիայի արեւելյան եւ հարավարեւելյան ափերին մասշտաբային անտառային հրդեհներ են բռնկվել անցած տարվա հոկտեմբերի կեսերին: Կրակով են բռնվել Նոր Հարավային Ուելսի եւ Վիկտորիայի նահանգների տարածքները, հարավային ափերի որոշ տարածաշրջաններ: Հրդեհների հետեւանքով մայրցամաքում ոչնչացել Է ավելի քան 8,5 մլն հեկտար անտառ, շուրջ 3 հազար բնակելի տուն եւ ավելի քան 6 հազար վարչական եւ տնտեսական շինություն: Որոշ տվյալներով՝ կրակի ճիրաններում է հայտնվել ավելի քան 1 մլրդ կենդանի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում