20:15  ,  15 հունվարի, 2020

«Ինտերը» համաձայնության է եկել Էրիկսենի հետ

Լոնդոնի «Տոտենհեմի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենն առաջիկա ժամերին կարող է դառնալ Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ:

Gianlucadimarzio.com-ի հաղորդմամբ՝ «Ինտերը» համաձայնության է եկել Էրիկսենի հետ 27-ամյա կիսապաշտպանի անձնական պայմանագրի կետերի շուրջ:

«Ինտերն» այժմ բանակցություններ է վարում «Տոտենհեմի» հետ, որը Էրիկսենի վաճառքից ցանկանում է ստանալ 20 միլիոն եվրո: «Ինտերը» պատրաստ է վճարել 10 միլիոն եվրո:

Տեղեկացնենք, որ Էրիկսենի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև այս տարվա հունիս, ինչը նշանակում է, որ եթե «Ինտերը« չկարողանա համաձայնության գալ «Տոտենհեմի» հետ, ապա Էրիկսենն ամռանը լոնդոնյան ակումբից կհեռանա անվճար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս