16:49  ,  15 հունվարի, 2020

Անտոնիո Կոնտե․ «Ինտերը» չունի մեծ գումար, պետք է էժան տարբերակներ գտնենք տրանսֆերային շուկայում

«Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է միլանյան ակումբի հնարավոր գործողությունները ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

«Մենք չունենք մեծ գումար, ղեկավարությունն այդ մասին հստակ արտահայտվել է։ Պետք է էժան տարբերակներ գտնենք տրանսֆերային շուկայում եւ քաղենք հնարավոր առավելագույն օգուտ։ Ունենք որոշակի տարբերակներ եւ գաղափարներ։ Եթե չկան ֆինանսական միջոցներ, պետք է դրսեւորել խելամտություն եւ հնարամտություն»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին, «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուին եւ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էշլի Յանգին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում