15:42  ,  15 հունվարի, 2020

«Բավարիան» Audi-ի հետ համագործակցությունից կստանա կես միլիարդ եվրո

Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Audi-ի հետ։ Այն նախատեսված է մինչեւ 2029 թվականը։ Այս ընթացքում մյունխենյան ակումբը ավտոարտադրողից կստանա կես միլիարդ եվրո։

«Մեր ակումբի համար այս պայմանագիրը կարեւոր ռազմավարական քայլ է դեպի ապագա։ Սա լուրջ աշխատանք է, որն օգուտ է տալիս երկու կողմերին էլ»,- ասել է «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն։

«Բավարիայի» եւ Audi-ի համագործակցությունը տեւում է արդեն 17 տարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում