14:44  ,  15 հունվարի, 2020

Մեսի․ Իմ եւ Ռոնալդուի մրցակցությունն առանձնահատուկ էր եւ ընդմիշտ կմնա մարդկանց հիշողության մեջ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության մասին։

«Իմ եւ Ռոնալդուի մրցակցությունն առանձնահատուկ էր եւ ընդմիշտ կմնա մարդկանց հիշողության մեջ, քանի որ դժվար է այդպիսի մակարդակ ապահովել այդքան տեւական ժամանակ։ Դրան գումարած մենք մրցակցում էինք չափազանց պահանջկոտ թիմերում։ «Ռեալն» ու «Բարսելոնան» լավագույններն են աշխարհում։

Հավասար պայքարը շարունակվեց երկար տարիներ։ Մարզական դիմակայությունը անձնական մակարդակի վրա հաճելի էր։ Կարծում եմ՝ մարդիկ նույնպես հաճույք էին ստանում դրանից։

Անկասկած, երբ Ռոնալդուն խաղում էր «Ռեալում», մեր հանդիպումներն առանձնահատուկ էին։ «Ռեալի» հետ մեր հանդիպումները միշտ են կարեւոր, բայց Ռոնալդուի հետ դրանք ավելի տարբերվող էին։ Հիմա այդ ամենն անցյալում է եւ պետք է առաջ շարժվել»,- ասել է Մեսին DAZN-ին, փոխանցում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2018-ի ամռանը տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում