14:10  ,  15 հունվարի, 2020

«Արարատի» հարձակվողը հրավեր է ստացել Ռուսաստանի Մ-20 հավաքականից

«Արարատի» հարձակվող Գեորգի Չելիձեն հրավիրվել է Ռուսաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքական, հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Չելիձեն փետրվարի 12-27-ը Կիպրոսում կմասնակցի «ՖԱԼ 2020 Գավաթի» խաղարկությանը։

«Արարատն» արդեն վերադարձել է արձակուրդից եւ ռուսաստանցի մարզիչ Իգոր Կոլիվանովի գլխավորությամբ մեկնել է Սոչի, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի մինչև հունվարի 30-ը։ Թիմի հետ փորձաշրջան են անցնում մի քանի խաղացողներ։

Նախատեսված են ընկերական հանդիպումներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում