13:12  ,  15 հունվարի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է Դոհայում հավաք անցկացնելու մտադրությունից

«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հայտնել է, որ անգլիական ակումբը հրաժարվել է փետրվարին Քաթարի մայրաքաղաք Դոհայի Aspire Academy մարզահամալիրում մարզումային հավաք անցկացնելու մտադրությունից, որն ուներ մինչեւ Մերձավոր Արեւելքում լարվածության աճը՝ պայմանավորված ԱՄՆ-ի զինուժի կողմից իրանցի գեներալ Սուլեյմանիի սպանությունով։

«Կան հարցեր, որոնք ֆուտբոլից կարեւոր են։ Մենք մտադրություն ունեինք փետրվարին մեկնել Մերձավոր Արեւելք, սակայն հիմա հստակ է, որ այդ հավաքը տեղի չի ունենա։ Ես խաղացողներին մի քանի օր հանգիստ կտամ։ Նրանք կմնան Եվրոպայում»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն։

Փետրվարի 1-ին «Վուլվերհեմփթոնի» հետ տնային խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 17-ին՝ հյուրընկալվելով «Չելսիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում