11:47  ,  15 հունվարի, 2020

Օզիլ․ Կարծում եմ՝ Արտետան ճիշտ մարդ է «Արսենալի» համար

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը դրական է արտահայտվել թիմի իսպանացի գլխավոր մարզիչի Միկել Արտետայի մասին։

«Նա կարող է մեզ ցույց տալ այն ամենը, ինչ սովորել է երկար կարիերայի ընթացքում։ Արտետան հստակ գիտի, թե ինչ պետք է մենք անենք։ Նա գիտի՝ ինչպես տալ մեզ դրական տրամադրվածություն եւ դարձնել հաջողակ։ Ես տեսնում եմ, որ նա ձգտում է հաղթանակների, բայց նաեւ սառնասիրտ է։ Այդ ամենը մեզ թույլ կտա հասնել հաջողությունների։

Մենք վերադառնում ենք «Արսենալի» ավանդույթներին։ Պայքար, գնդակի վերահսկում, խաղի մշտական վերահսկողություն։ Սրանց վրա է նա աշխատում մեզ հետ։ Ամեն ինչ հրաշալի է, բոլորը ժպտում են, ծիծաղում են, վայելում են ակումբում անցկացրած ժամանակը։ Կարծում եմ՝ նա ճիշտ մարդ է այս ակումբի համար»,- Օզիլի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Արսենալը» հունվարի 18-ին կընդունի «Շեֆիլդ Յունայթեդին»։ «Արսենալը» 28 միավորով 10-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս