00:07  ,  15 հունվարի, 2020

Աֆրիկայի ամենահարուստ մարդը ցանկանում է ձեռք բերել «Արսենալը»

Նիգերիացի գործարար Ալիկո Դանգոտեն մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» բաժնետոմսերը, տեղեկացնում է The Sun-ը:

«Մենք ստեղծում ենք ընկերություն, որի շնորհիվ հետագայում կկարողանանք ձեռք բերել «Արսենալը»: Սա մի ակումբ է, որը գնելու մասին ես միշտ երազել եմ:

Այնուամենայնիվ, գործարքը հնարավոր կլինի իրականացնել ոչ շուտ, քան 2021 թվականը»,- ասել է Դանգոտեն:

Ալիկո Դանգոտեի կարողությունը գնահատվում է շուրջ 11 միլիարդ դոլար: «Արսենալի» բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ամերիկացի Ստեն Կրենկեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս