12:43  ,  15 հունվարի, 2020

Յոահիմ Լյովը չի ողջունել Նյուբելի տեղափոխությունը «Բավարիա»

Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է «Շալկե 04»-ի 23-ամյա գերմանացի դարպասապահ Ալեքսանդր Նյուբելի՝ Մյունխենի «Բավարիա» տեղափոխության մասին:

«Ես ցանկանում եմ, որ երիտասարդ ֆուտբոլիստները  հնարավորինս շատ խաղաժամանակ ստանան: Չգիտեմ՝ այս պարագայում Նյուբելը կկարողանա խաղաժամանակ ստանալ, թե կնստի պահեստայինների նստարանին:

Եթե երիտասարդ ֆուտբոլիստը 1 կամ 2 տարի նստի պահեստայինների նստարանին, ապա դրա հետևանքները կարող են շատ ծանր լինել»,- Լյովի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Նյուբելը «Բավարիային» կմիանա ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում