10:40  ,  15 հունվարի, 2020

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը շախմատի երկրպագու է. ՖԻԴԵ-ն շնորհավորել է նրան (ֆոտո)

Շախմատի միջազգային ֆեդերացիան շնորհավորել է Կիկե Սետիենին՝ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Շնորհավորում ենք Կիկե Սետիենին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սետիենը շախմատի մեծ սիրահար է, իսկ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում նա ունի 2055 միավոր:

«Շախմատը խաղ է, որն օգնեց ինձ ավելի լավ ու խորը հասկանալ ֆուտբոլը: Մինչև շախմատ խաղալը ես ֆուտբոլին այլ կերպ էի վերաբերվում»»,- ասված է ՖԻԴԵ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է 61-ամյա իսպանացի Կիկե Սետիենին, որը փոխարինել է Էռնեստո Վալվերդեին։ Սետիենը կնքել է 2,5 տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում