23:05  ,  14 հունվարի, 2020

Մագնուս Կարլսենը՝ համաշխարհային ռեկորդի հեղինակ

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը գերազանցել է անպարտելի շարքի ռեկորդը դասական շախմատում, տեղեկացնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը:

Կարլսենը 111-րդ անպարտելի պարտիան է անցկացրել՝ գերազանցելով հոլանդացի Սերգեյ Տիվյակովի արդյունքը՝ 110 պարտիա: Վեյկ ան Զեում ընթացող մրցաշարի չորրորդ տուրում 29-ամյա Կարլսենը ոչ ոքի է խաղացել հոլանդացի Յորդեն վան Ֆորեստի հետ:

Վեյկ ան Զեի մրցաշարի առաջին երեք տուրերում Մագնուս Կարլսենը ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի, չինացի Յանջի Յուի եւ ամերիկացի Ջեֆրի Սյոնի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում