22:43  ,  14 հունվարի, 2020

Մոուրինյոն որոշում է ընդունել Լյորենտեի՝ «Տոտենհեմ» վերադարձի վերաբերյալ

Լոնդոնի «Տոտենհեմը» հրաժարվել է պայմանագիր կնքել իտալական «Նապոլիի» իսպանացի կիսապաշտպան Ֆերնանդո Լյորենտեի հետ:

Sky Sports-ի հաղորդմամբ՝ 34-ամյա հարձակվողի ծառայություններն առաջարկվել են «Տոտենհեմին», սակայն լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրաժարվել է իր տրամադրության տակ ունենալ Լյորենտեին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմի» առաջատար հարձակվող Հարի Քեյնը ծանր վնասվածք է ստացել և բաց կթողնի շուրջ 4 ամիս:

Ընթացիկ մրցաշրջանում Լյորենտեն «Նապոլիի» կազմում 15 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում